Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս երեխաների մասին

Գիտնականները գտել են «Մաուգլիի ախտանիշի» գաղտնիքը

Գիտնականները գտել են «Մաուգլիի ախտանիշի» գաղտնիքը

Գիտնականները գտել են այսպես կոչված «Մաուգլիի ախտանիշի» գաղտնիքը: Մանուկ հասկում սոցիալական մեկուսացումը կարող է հանգեցնել զքացմունքային անկայունության եւ մտավոր հետամնացության: Շփման բացակայությունը երեխայի օրգանիզմում հանգեցնում է բջիջների աշխատանքի շեղումների, ինչի հետեւանքով դանդաղում է ուղեղի տարբեր հատվածների միջեւ կապը:  Հարվարդի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնական-նյարդաբանների հետազոտությունը հրապարակվել է  Science ամսագրում:

Գիտնականները նորածին մկների մի խմբի մեկուսացրել են, մյուսներին թողել են նորմալ միջավայրում: Երկու շաբաթ անց համեմատել են երկու խմբերի կրծողների ուղեղները: Պարզվել է, մեկուսացված մկների ուղեղում խախտված է եղել միելին նյութը արտադրող բջիջների աշխատանքը, որը պատասխանատու է նյարդահյուսվածքների թաղանթի համար, գրում է utro.ru-ն: Գիտնականները չեն բացառում, որ համանման երեւույթ տեղի է ունենում նաեւ մարդու ուղեղում: Միելինը նեյրոնները պաշտպանում է էլեկտրական եւ մեխանիկական վնասվածքներից: Դրա պակասը այնպիսի հիվանդությունների պատճառ կարող է դառնալ, ինչպիսին, օրինակ, ցրված սկլերոզն է:

«Մաուգլիի ախտանիշը» սովորաբար ձեւավորվում է ծնողների կողմից լքված երեխաների մեջ: Նման դեպքերում շեղումներ են ի հայտ գալիս երեխայի խոսքում, քայլելիս, շփվելիս եւ այլ հանգամանքներում: Այն կարող է նաեւ չազդել երեխայի ֆիզիկական վիճակի վրա:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ